Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը Luxatic պորտալը ներառել է աշխարհի 25 ամենագեղեցիկ տաճարների ցանկում։ Այն գրավել է 17-րդ հորիզոնականը։
«Սա մեր ցանկի նորագույն տաճարներից է՝ կառուցված Վազգեն Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Հայտնի է նաեւ որպես Երեւանի Մայր տաճար։ Այն Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող ամենամեծ տաճարն է աշխարհում։ Հայկական ավանդական ճարտարապետական ոճով կառուցված տաճարը երկրի ամենաշատ այցելվող եկեղեցին է»,- նշում է հրատարակությունը։
Լավագույն 25-յակի մեջ ընդգրկվել են նաև Մոսկվայի Սուրբ Վասիլի տաճարը, Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցին, Նյու Յորքի Սուրբ Պատրիկի տաճարը և այլն։