• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Հայեցակարգ

2012 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնակչության շուրջ 26,6 %-ը (802535) երիտասարդներ են, որոնք, հանդիսանալով պետության ռազմավարական ուժ, բացառիկ դեր ունեն հոգևոր զարգացման և ազգային անվտանգության ամրապնդման գործընթացներում։ ՀՀ բնակչության մոտ 1/3 կազմող ու ակտիվ այս հատվածի ազատ, բազմակողմանի զարգացած, հոգևոր արժեքների կրող քաղաքացիներ դառնալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և հնարավորությունների ընձեռումը Հայ Առաքելական եկեղեցու առաքելություններից մեկն է։ Այդ նպատակով 2001  թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի միջոցառումների շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հիմնադրվեց Հայ Եկեղեցու Երիտասարդաց շարժումը, որը 2006 թվականից պաշտոնապես անվանվեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Կազմակերպություն (ՀԵՀԵԿ), իսկ 2018 թ-ից վերանվանվեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (այսուհետ՝ ՀԵՀԵՄ), 2019 թվականից սկսած աշխատանքային կարևորագույն դերակատար ուղղություններն են

  • թեմերի հետ կապերի բաժինը,
  • հասարակական կապերի հաստատմամբ զբաղվող բաժինը,
  • կրթա-մշակութային բաժինը,
  • տեղեկատվական բաժինը:

ՀԵՀԵՄ ԿԳ-թեմեր կապերի հաստատման սուբյեկտներն են՝

  1. Թեմական երիտասարդաց միությունները,
  2. Հայաստանի և սփյուռքի թեմերի առաջնորդները,
  3. Թեմերի ատենապետները,
  4. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ առնչվող եւ այլ եկեղեցահեն կազմակերպությունները:

ՀԵՀԵՄ հասարակական կապերի հաստատման սուբյեկտներն են՝

  1. Պետական կառույցները և պետական քաղաքականության դերակատարները,
  2. ՀՀ հասարակական կազմակերպությունները,
  3. Միջազգային կառույցները։

ՀԵՀԵՄ տեղեկատվական բաժնի կապերի սուբյեկտներն են՝

  1. ՀՀ ԶԼՄ-ներ (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն),
  2. Անկախ լրագրողներ
  3. Թեմերի երիտասարդական միությունների տեղեկատվության պատասխանատուներ:

ՀԵՀԵՄ ԿԳ հայեցակարգը ծրագրերի, մեխանիզմների, միջոցառումների և առաջնահերթությունների համակարգ է, որը միտված է․

  1. Հայ Եկեղեցու վարդապետության համաձայն նպաստել քրիստոնեական հավատքի և արժեքների տարածմանը երիտասարդության մեջ,
  2. Երիտասարդներին համախմբել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ՝ լուծելով նրանց հոգևոր անվտանգության հարցը։
  3. Ստեղծելով համագործակցող երիտասարդական հկ-ների կոնսորցիում՝ իրականացնել միջոցառումներ, ծրագրեր և մշակել մեխանիզմներ ՀԵՀԵՄ ռազմավարությունն ի կատար ածելու համար։
  4. Ամրապնդել եկեղեցի-պետություն կապը՝ երիտասարդական պետական քաղաքականության դերակատար հանդիսանալով,
  5. Սփյուռքի երիտասարդներին կապել ու ծանոթացնել հայրենիքի և հայ եկեղեցու արժեքներին,
  6. Ամուր կապ ստեղծել սփյուռքի և Հայաստանի երիտասարդների միջև՝ օգնելով իրականացնել համատեղ ծրագրեր,
  7. Նպաստել սփյուռքի երիտասարդության ազգային ինքնության պահպանմանը,
  8. Նպաստել ՀԵՀԵՄ ծրագրային գործունեության (Հայաստանում և Սփյուռքում) լայնածավալ լուսաբանմանը,
  9. Նպաստել Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդական գործունեությանը ուղղված մեկ ընդհանուր տեղեկատվական հարթակի ստեղծմանը (ՀԵՀԵՄ կայք-էջ):

Արագ փոփոխվող և զանազան ռիսկերով լեցուն ժամանակակից աշխարհում, արդի հասարակության սոցիալ-տնտեսական վերափոխումների պայմաններում խիստ կարևոր է հոգևոր արժեքների սերմանման, ազգապահպանության, կրթության, դաստիարակության և զարգացման ապահովման գործում Հայ Առաքելական եկեղեցու դերը։

ՀԵՀԵՄ հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) սահմանում է հիմնական դրույթները և հանդիսանում է ՀԵՀԵՄ երիտասարդական քաղաքականության բաղկացուցիչ մասը՝ ունենալով կարևոր ռազմավարական նշանակություն։ Հայեցակարգը կոչված է ստեղծելու համագործակցային պայմաններ երիտասարդության հոգևոր աճի, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար:

ՀԵՀԵՄ ԿԳ-ի քաղաքականության սուբյեկտներն են՝

  1. Պետություն՝ քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնք, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի ներքո։
  2. Հասարակական կազմակերպություն՝ իրավական կազմակերպություն, որը ստեղծված է անձանց կամ կազմակերպությունների կողմից առանց որևէ կառավարության մասնակցության։ Այս տեսակի կազմակերպությունները նաև կոչվում են լայն տարածում գտած Ոչ–կառավարական կազմակերպություն եզրով և ավելի մեծ տարածում գտած ՀԿ հապավմամբ։
  3. Երիտասարդ՝ աշխարհասփյուռ հայության 16-35 տարեկան անձինք, անկախ քաղաքացիությունից, սակայն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ։
  4. Երիտասարդական հասարակական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական այն կազմակերպությունները, որոնք համաձայն իրենց կանոնադրության զբաղվում են երիտասարդության հարցերով և/կամ իրականացնում են երիտասարդական աշխատանք:
  5. Թեմ՝ Աշխարհագրական տարածքում եղած՝  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու   համայնքների, ծուխերի, վանքերի միությունն է, որը գործում է Թեմի  Առաջնորդի իշխանության ներքո:
  6. Թեմի առաջնորդ՝ Քրիստոսի Սուրբ եկեղեցու սրբազան ավանդության և եկեղեցական կանոնների համաձայն նվիրապետական աստիճանով եպիսկոպոս է:
  7. Ատենապետ՝ հոգևոր պատասխանատուի կամ գործող երիտասարդաց միության անդամների կողմից առաջադրված  աշխարհիկ անձ:
  8. Երիտասարդաց միություն՝ թեմակալ առաջնորդի կողմից նշանակված հոգևոր պատասխանատուի ենթակայության տակ՝ թեմերի և  ծուխերի հովանու ներքո գործող երիտասարդական միավորում:
  9. Զանգվածային լրատվության միջոցներ (ԶԼՄ)՝ լրատվական տեխնոլոգիաների ամբողջություն, որը զանգվածային հաղորդակցության շնորհիվ, ստեղծում էմեծ լսարան: Տեխնոլոգիաները, որոնց միջոցով տեղի է ունենում այդ հաղորդակցությունը ներառում են Հեռարձակող մեդիան, Թվային մեդիան, Համացանցային մեդիան, Արտաքին մեդիան, Տպագիր մեդիան, Իրադարձությունների կազմակերպումը, հանրային ճառը։
  10. Թվային մեդիա՝ Տարբեր վճարվող և սեփական հաղորդակցական ալիքներ՝ թիրախ լսարանին հասնելու և ներգրավելու համար, որը ներառում է գովազդային նամակներ, որոնողական համակարգեր և սոցիալական ցանցեր:
  11. Կայք՝ տեքստեր, պատկերներ, տեսանյութեր կամ այլ թվային միջոցներ պարունակող փոխկապակցված վեբ-էջերի հավաքածու։ Վեբ-կայքը սովորաբար տեղակայվում է համացանցում հասանելի առնվազն մեկ սերվերի վրա։
Yandex.Metrica