Սույն թվականի նոյեմբերի 27-ին՝ նախագահությամբ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, կայացավ ՀԵՀԵՄ գրասենյակի կողմից հրավիրված ՀԵՀԵՄ Armenia and Europe տարածաշրջանների հոգևոր պատասխանատուների միացյալ առցանց ժողովը։

Հանդիպումը մեկնարկեց «Տերունական» աղոթքով։

Առցանց հանդիպմանը անդրադարձ եղավ ՀԵՀԵՄ գրասենյակի ծրագրերին, թեմերի համար երիտասարդական աշխատողների պատրաստմանը և վերապատրաստմանը, ինչպես նաև՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Սարգսի տոներին նվիրված երիտասարդական միջոցառումների անցկացմանը։ Ընդգծվեց միջթեմական ուխտագնացությունների և փոխայցերի կարևորությունը, ինչպես նաև՝ ծրագրային փորձի փոխանակումը։

Ժողովն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։

 

ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսության տնօրինության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո:
Հաստատման օրվանից կառույցը որդեգրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերի երիտասարդներին Մայր Եկեղեցու շուրջ համախմբելու, երիտասարդ հայորդիներին քրիստոնեական և հայեցի ոգով դաստիարակելու առաքելությունը: