«Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին» (Ժողովող 12:1):
Որքան կարևոր է Աստծուն հավատալ և երկրպագել երիտասարդ ժամանակ. Ժողովողն ասում է.
«Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին:
Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի:
Եվ քո սրտից հեռու վանի՛ր տրտմությունը, և չարությունը հանի՛ր քո մարմնից, որովհետև թե՛ երիտասարդությունը և թե՛ հիմարությունը ունայնություն են:
Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել դառնության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես.
«Կյանքից այլևս հաճույք չեմ զգում»» (Ժողովող 11:9-12:1):
«Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ քո խոսքերը պահելով», — ասում է Աստվածաշունչը (Սաղմոս 118:9):