• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Հրեշտակները մեր մեջ․ Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Ապրիլի 9-ին՝ Ծաղկազարդի տոնին, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում ևս կատարվեց Մանուկների օրհնության կարգ։