On February 18, երիտասարդաց միությունների անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ հոգևոր-ուսուցողական հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխլուսարարապետ, Հոգեշնորհ Տեր Վազգեն աբեղա Կարապետյանի հետ՝ «Կնոջ դերը Աստվածաշնչում» թեմայով։

Հանդիպման ընթացքում երիտասարդներին բաժանվեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից հրատարակված «Կանանց պատմություններն Աստվածաշնչում» խորագրով գիրքը։
Հայր Սուրբն անդրադարձավ կնոջ դերին Եկեղեցում, կնոջ և տղամարդու հավասարությանը, ինչպես նաև նրանց աստվածատուր կոչումների և առաքելությունների առանձնահատկություններին։
Հանդիպմանը ներկա էր նաև երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու, Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
Երիտասարդները հնարավորություն ունեցան Հայր Սուրբին ուղղելու իրենց հուզող հարցերը:

 

Source: ⬅︎ ⬅︎