• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Նոր նախաձեռնություններ Ստեփանակերտի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտմիությունում

Մայիս ամիսը Ստեփանակերտի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը սկսեց նոր նախաձեռնություններով։
Մայիսի 2-ի հանդիպումը տեղի ունեցավ Սբ. Աստվածածին եկեղեցու ներքնահարկում։

Երիտմիությունը նախատեսում է մոտ ապագայում սկսել սոցիալ-բարեգործական միջոցառումներ, ուստի՝ ընդառաջ այդ նախաձեռնության, երիտմիության անդամները ճանաչողական նյութ էին պատրաստել բարեգործության և սոցիալական գործունեության մասին:

Նախ Ալլա Աթանեսյանը ներկայացրեց բարեգործության քրիստոնեական արմատների և սոցիալական գործունեության մասին նյութ, իսկ Լուսինե Համբարձումյանը խոսեց «Էթիկետ. անծանոթ միջավայրում վարվեցողության կանոններ» թեմայով։
Նոր նախաձեռնությամբ այսուհետ երիտասարդներն առաջարկված թեմաներից կընտրեն իրենց հոգեհարազատ որևէ թեմա և այն կներկայացնեն միության նորեկ անդամներին:

Մայիսի 3-ի հանդիպմանը Աստղիկ Գրիգորյանը ներկայացրեց իր ընտրած թեման՝ «Անիծյալ թզենու» (Մտթ. 20:18-20) և «Չար մշակների» (Մտթ. 21:33-46) առակների մեկնությունները՝ ըստ եկեղեցու հայրերի, իսկ Տաթևիկ Ուլուբաբյանը՝ «Հոգևորականների աստիճանները և նրանց դիմելաձևերը» թեման։