• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Քրիստոնեության դերը հայոց պատմության մեջ

(հոդված)

301թ. Մեծ Հայքը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Այս իրադարձությունն աշխարհի համար ունեցավ մեծ քաղաքակրթական, պատմաքաղաքական և կրթամշակութային նշանակություն: Հայ ժողովուրդը դարձավ քրիստոնեական քաղաքակրթության կրող և տարածող: Նոր քաղաքակրթության զորության շնորհիվ պատմաքաղաքական բարդ իրավիճակում Հայաստանը կարողացավ երկար ժամանակ պահպանել իր քաղաքական և մշակութային անկախությունը, իսկ պետականության կորստից հետո՝ ազգային ինքնությունը: Քրիստոնեություն չընդունելու դեպքում հայ ժողովուրդը կձուլվեր համատարած հեթանոս ազգերի մեջ:

Պատմականորեն հայ եկեղեցին աջակցեց  պետականամետ ուժերին և ամրացրեց պետության հիմքերը, քանզի ասվել էր.  «Ծառանե՛ր, ձեր երկրավոր տերերին ամեն բանում հնազա՛նդ եղեք. ոչ թե ծառայեք, երբ ձեզ հսկում են, և նրանց հաճոյանաք, այլ անկեղծ սրտով՝ Աստծուց երկյուղելով /Կող 3:22/»։

Քրիստոնեական գաղափարախոսությունը փոխեց մարդկանց  աշխարհայացքը և կարգավորեց հասարակական հարաբերությունները: Քրիստոնեությունը սերտաճեց  հայկական ինքնությանը: Կովկասում «քրիստոնյա» բառը  երկար ժամանակ  համարժեք է եղել «հայ» բառին:

Քրիստոնեություն ընդունելուց հետո հայ ժողովուրդը ունեցավ մշակութային «ոսկե» դար, հետագայում կիլիկիան ժամանակաշրջանում՝ «արծաթե» դար: Մենք ստեղծեցինք այբուբեն, դատաստանագիրք, խաչքարեր, հոյակերտ տաճարներ և եկեղեցիներ, հզոր քրիստոնեական մշակույթ:

Այսպիսով, քրիստոնեության դերը հայ իրականության և կյանքի տարբեր ոլորտների վրա անգնահատելի է:

Արսեն Բաղիյան, 12-րդ դասարան
Արսեն Բաղիյան, 12-րդ դասարան
հեղինակ