• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Շնորհներ. Հոգևոր Զրույց Հայր Զաքեոսի հետ

Աստված մարդուն բազում շնորհներով է օժտել։ Աշխարհ գալով՝ մարդը կոչում ունի աստվածային շնորհներն ի գործ դնելու։ Իսկ դու ինչպես ե՞ս ծառայեցնում քո շնորհներն Աստծո տունը՝ Եկեղեցին կառուցելու համար։ Այս հարցադրումն էր ընկած դեկտեմբերի 26-ին Կոստանդնուպոլսի հայոց Պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Զաքեոս Ծայրագույն Վարդապետ Օհանյանի հետ առցանց հոգևոր զրույցի հիմքում, որ կազմակերպել էր ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը։ Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էր նաև Պոլսո Պատրիարքության միաբան  Հարություն աբեղա Տամատյանը։
Հայր Զաքեոսը թեման բացահայտելու համար վերցրել էր Տասը մնասների առակը, որը Հիսուս պատմում է իր աշակերտներին։ Այդ մնասները Հայր Սուրբը համեմատեց աստվածային շնորհների հետ, որոնք տրվում են յուրաքանչյուր մարդու, բայց որոնցից ամեն մեկն օգտվում է յուրովի, իսկ ոմանք էլ ամենևին չեն օգտվում։

Զրույցի մանրամասները՝ ստորև