• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Սիդնեյի ՀԵԵՄ-ի քննարկման նյութը Ղազարոսի հարությունն էր

Անցյալ կիրակի Սիդնեյի ՀԵԵՄ-ը անցկացրեց այս տարվա առաջին Աստվածաշնչի ուսումնասիրությունը՝ ատենապետ Միհրան Սարգսյանի գլխավորությամբ:
Քննարկվեցին Ղազարոսի մահն ու հարությունը, և թե ինչպես է նրա հարությունը նախանշում Հիսուսի հարությունը։

Այս թեման մեծ հարցեր առաջացրեց Աստծո փրկագործական ծրագրի շուրջ և առ այն՝  արդյոք հարություն կարող է տեղի ունենալ մեր ներկա ժամանակաշրջանում:
Քննարկմանը ներկա Սրբազան Հայրը և Տէր Ավետիսը պատասխանեցին իրենց ուղղված հարցերին և ներկայացրեցին Հայ Եկեղեցու վարդապետությունը տվյալ թեմայով։
Թեմայի քննարկումը կարևորվեց հատկապես Ավագ շաբաթվան ընդառաջ: Ղազարոսի Հարության տոնը նշվում է Ղազարոսի շաբաթ օրը՝ Ծաղկազարդի նախորդ օրը և մեծ նշանակություն ունի հայ եկեղեցում։