• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Թիմային Աշխատանք». ՀԵՀԵՄ դասընթաց Արաբկիրի Հայորդյաց տանը

ACYOWorld The officiating priest at mass was Հոգեշնորհ Հայր Թովմա Վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ Արաբկիրի հայորդաց տանը նույն հաստատության սաների համար մեկնարկեց երիտասարդների ներգրավման, քրիստոնեական և ազգային արժեհամակարգի ուսուցման «Թիմային Աշխատանք» քրիստոնեական ոչ ֆորմալ կրթական դասընթացը։

Ծրագրի հեղինակը և դասընթացավարը ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն, երիտասարդական աշխատանքի փորձագետ Անգելինա Ալեքսանյանն է։

Դասընթացը նպատակ ունի օգնել երիտասարդներին տեղեկանալ Հիսուս Քրիստոսի առաջնորդության և թիմ կառուցելու հմտություններին, տալ գործնական քրիստոնեական գիտելիքներ՝ կիրառելու այդ սկզբունքներն իրենց կյանքում և հարաբերություններում:

Դասընթացի ավարտին մասնակիցները տիրապետեցին թիմային արդյունավետ աշխատանքի հիմնական որակներին և հասկացան, որ կարող են օգտագործել այդ գիտելիքները ի նպաստ ընտանիքի, եկեղեցու և հայրենիքի։

Դասընթացն անցկացվեց շնորհիվ Հայորդաց տների տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիաննա Առաքելյանի և Արաբկիրի Հայորդյաց տան տնօրեն Գայանե Աղաբեկյանի աջակցության և ՀԵՀԵՄ Գրասենյակի հետ համագործակցության։