Երկրորդ տարին է, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ և տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվում են ամառային դասընթացներ սփյուռքաբնակ հայ երիտասարդների համար:
2026 թվականի հուլիսի 23-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը, Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում ընդունեց Վիրահայ համայնքի եկեղեցասեր և ակտիվ այն երիտասարդներին, ովքեր կմասնակցեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող հայագիտական և կրոնագիտական ուսուցման եռշաբաթյա դասընթացի օգոստոսյան շրջանին:
Դասընթացը նպատակաուղղված է աշխարհի տարբեր երկրներից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին ժամանող 18 — 25 տարեկան սփյուռքահայ երիտասարդների շրջանում հայոց լեզվի, Հայոց պատմության և Կրոնի մասին գիտելիքների խորացմանը:
