• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ-ից ինձ հետ տանում եմ ուժ

Մեկնարկեց «Լինել ՀԵՀԵՄ-ական» նախագիծը

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Քարտուղարության բաժնի անդամ Մարիամ Մկրտչյանի նախաձեռնությամբ մենք մեկնարկում ենք «Լինել ՀԵՀԵՄ-ական» նախագիծը:

Ինչպիսի կառույց է ՀԵՀԵՄ-ը, ինչ գործունեություն է ծավալում, ինչ է տալիս երիտասարդներին, ինչ է ստանում երիտասարդներից, որոնք են ՀԵՀԵՄ գալու կարևոր նախադրյալները․ այս ամենի մասին մոտակա օրերին կպատմեն  ՀԵՀԵՄ  անդամներն ու կամավորները։

Անկեղծ ու անմիջական կարծիքներով մենք կուրվագծենք ՀԵՀԵՄ-ի միջավայրը ու միայն ՀԵՀԵՄ-ին բնորոշ ներքին մշակույթն ու արժեքները։

Կպատմենք Ձեզ ՀԵՀԵՄ-ի  մասին, կկիսվենք մեր  փորձառությամբ, կներկայացնենք տպավորությունները ՀԵՀԵՄ-ից և այն հմտությունները, որ ստացել ենք այստեղ։

Մեր առաջին հերոսը ՀԵՀԵՄ քարտուղարության բաժնի անդամ ԵՊՀ ուսանողուհի Անի  Մկրտչյանն է: Նա պատմում է ՀԵՀԵՄ-ական առաջին օրվա մնայուն հիշողությունների  և տպավորությունների մասին։

____

ՀԵՀԵՄ առաջին մուտքս շատ լավ եմ հիշում, սկզբում ինձ դիմավորեց գրասենյակի հյուրընկալ տիկին Նարինեն`ջերմությամբ ու վարակող ժպիտով, հետո հանդիպեցի հոգևոր տեսչի և գրասենյակի տնօրենի օգնականին՝ Գևորգին, ով ինձ ուղեկցեց հարցազրույցի, շատ անսպասելի էր, որ հարցազրույցը վարում էր ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի տնօրեն և հոգևոր տեսուչ Հայր Թովման, մտածում էի, որ կլարվեմ, բայց վերջում արդեն մոռացել էի դրա մասին:

Հոգատարություն, սեր, ընկերասիրություն, նվիրում ու հարգանք: Ահա այն բառերը որոնք նկարագրում են ՀԵՀԵՄ-ը:  Այն ամենը ինչ տեսել ու զգացել եմ այս ընթացքում: ՀԵՀԵՄ-ից ինձ հետ տանում եմ ուժ, էներգիա ու միայն դրական լիցքեր:

ՀԵՀԵՄ-ը սկսվում և ավարտվում է իր երիտասարդներով: Ինչքան շատ էի անդամների հետ ծանոթանում, այնքան ավելի շատ էի սկսում սիրել ՀԵՀԵՄ-ը, իսկ հիմա այն դարձել է տուն ինձ համար` ջերմ ու հարազատ օջախ։

Անի Մկրտչյան

ՀԵՀԵՄ անդամ