• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Thanks to ACYOW, I saw and discovered Artsakh in a new way

«Լինել ՀԵՀԵՄ-ական» նախագծի այսօրվա հերոսը Մելինե Նաջարյանն է՝ ՀԵՀԵՄ քարտուղարության բաժնից։ Նա կոնսերվատորիայի ուսանող է: Մելինեն ու երգն անբաժան են: Եվ պատմել նրա մասին՝ առանց նրա երգեցողությանն անդրադառնալու, գրեթե անհնար է:

Մելինեն դեռևս 2019թ.-ից է որպես կամավոր անդամագրվել ՀԵՀԵՄ-ին: Նրա համար շրջադարձային եղավ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական ուխտագնացությանը մասնակցությունը, որը կայացավ 2019թ. հուլիսի 4-7-ը: Տպավորված լինելով ջերմ ու հաճելի մարդկանցով և միջավայրով, առանց վարանելու Մելինեն որոշեց դառնալ ՀԵՀԵՄ-ական։

Անդրադառնալով իր արդեն ՀԵՀԵՄ-ական կենսագրությանը՝ Մելինեն խոստովանում է. «ՀԵՀԵՄ-ի շնորհիվ ճանաչեցի, տեսա և իմ մեջ նորովի գտա Արցախ աշխարհը` իր  վեհությամբ և հմայքով։


Հետագայում արդեն դարձա ՀԵՀԵՄ անդամ, ինչն ավելի մեծ դռներ բացեց իմ առջև։ Այստեղ հաստատել  եմ կապեր, շփումներ, ներգրավվել եմ տարբեր միջոցառումներում և ձեռք բերել շփման հմտություններ,  ամբարել եմ տարբեր ոլորտների վերաբերյալ գիտելիքներ: ՀԵՀԵՄ-ում գտնվելն ամենօրյա փորձի փոխանակման և գիտելիքի ձեռքբերման  հնարավորություն է»:

Մելինե Նաջարյան

ՀԵՀԵՄ անդամ