• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ℂoronaℤoom․ Կանադա

Հունիսի 20-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը Կանադայի հայոց թեմի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու և Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Դավիթ քահանա Մարգարյանի, երիտասարդաց միության ատենապետ Հայկ Պետրոսյանի և երիտմիության, երգչախմբի անդամ Տաթևիկ Գևորգյանի հետ։

Տեր Դավիթը ներկայացրեց թեմի երիտասարդական նախաձեռնությունները, կարևորելով ատենապետի ներդրումը դրանց կազմակերպման գործում։ Տեր Հայրը նշեց, որ ատենապետին վստահում է ոչ միայն երիտասարդաց միությունը, այլև կիրակնօրյա վարժարանի ամբողջ պատասխանատվությունը, որն ամբողջ ծավալով համակարգում են երիտասարդները նրա առաջնորդությամբ։

  • Ատենապետ Հայկ Պետրոսյանը ներկայացրեց, որ անցյալ տարվա ապրիլից սկսել են կիրակնօրյա վարժարանը և մոտ մեկ տարում արդեն 50-ից ավելի սաներ ունեն։ Նրանց դասավադում են արևելահայերեն, արևմտահայերեն, հայոց պատմություն, հոգևոր գիտելիք, շախմատ, գեղանկարչություն, գծանկարչություն։ Ունեն նաև երգչախումբ, որը հանդես է գալիս եկեղեցում տարբեր միջոցառումների ժամանակ, համայնքի տարեցների համար ելույթներ է ունեցել։
  • Երիտմիությունում այս տարի արդեն երկրորդ տարին ավանդական դարձավ Սուրբ Սարգսի տոնակատարությունը նշելը։
  • Թեմում երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվում են Ջազզ երեկոներ։
  • Ամբողջ համավարակի ընթացքում երիտասարդներն ամեն կիրակի ոչ մի պատարագ բաց չեն թողել և ուղիղ հեռարձակման միջոցով այն հասանելի են դարձրել նաև հայ համայնքին։
  • Երգչախումբը ևս գործել է համավարակի ամբողջ ընթացքում։
  • Սոցիալական ծրագրերի շրջանակում Տարեցներին և երեխաներին պարենային սնունդ են բաժանվել։
  • Ջրօրհնեքի օրը օրհնած ջուր և աղ են բաժանել համայնքին։
  • Համավարակի օրերին իրականացվել է նաև ծառատունկ Թեմի առաջնորդ Տ․ Աբգար եպիսկոպոս Հովհաննիսյանի և Տեր Դավիթի մասնակցությամբ։
  • Միջոցառումները բազմազան են։
  • Հայկ Պետրոսյանը նշեց, որ համավարակի օրերին մի փոքր պասիվություն կա, սակայն ձեռնարկվում են բոլոր միջոցները, որպեսզի ստեղծված կապը պահպանվի։ Եկեղեցու միջոցով տեղի հայ ընտանիքները հնարավորություն են ունենում հիշել, ճանաչել, պահպանել իրենց ավանդույթները, մտերմություն ստեղծել և կապ պահպանելու, ինչն ամենակարևոր գործոններից մեկն է երիտասարդների համար։
  • Տաթևիկ Գևորգյանը ներկայացրեց երգչախումբի գործունեությունը։

ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը և ԿԳ-ի թեմական երիտասարդական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Հարությանը ներկայացրին ℂoronaℤoom հանդիպումների օրակարգային հարցերը, ինտերակտիվ քննարկում տեղի ունեցավ նախատեսվող ծրագրերի վերաբերյալ։

Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով:

#ℂoronaℤoom?Հունիսի 20-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը Կանադայի հայոց թեմի…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Saturday, June 27, 2020