• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ℂoronaℤoom․ Ֆրանսիա

Հունիսի 20-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և թեմի երիտասարդական հարցերով պատասխանատու Նաիրի Խաչատուրյանի հետ։

Նաիրի Խաչատուրյանը ներկայացրեց համավարակի օրերին թեմի երիտասարդական գործունեությունը

  • Հեռավար ժողովներ,
  • Աստվածաշնչի ոսուցումներ,
  • Պատարագների առցանց հեռարձակումներ,
  • Արյան նվիրատվություն՝ ապրիլի 24-ի առիթով,
  • Թեմում արդեն երկու տարի է իրականացվում է «Ամառային ճամբար» ծրագիրը, որն այս տարի համավարակի պատճառով չստացվեց կազմակերպել։ Դրա փոխարեն նախատեսվում է ամառային դասընթաց իրականացնել, քանի որ թեմում կիրակնօրյա դպրոցներ չկան։

ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը և ԿԳ-ի աշխատակազմը ներկայացրին ℂoronaℤoom հանդիպումների օրակարգային հարցերը։

Վահան Սրբազանը Խոսեց Ֆրանսիայի հայ եկեղեցասեր երիտասարդաց միություն ստեղծման և գործունեության մասին։ Նա շնորհակալություն հայտնեց Հայր Սուրբին և ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի աշխատակազմին ասելով, որ ՀԵՀԵՄ-ն ուղիղ ճանապարհի վրա է և հիանալի գործունեություն է ծավալվում։ Հայտնեց, որ որպես առաջնորդ շարունակելու է անել այն ամենը, ինչը կնպաստի եկեղեցասեր երիտասարդաց շարժման զորացմանը Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում։

Սրբազանը Հրավիրեց Հայր Սուրբին այցելել Ֆրանսիա, հատկապես Մաքսե, Լիոն և Փարիզ քաղաքներ և կազմակերպել երիտասարդական հավաք-ժողով։

Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով։

https://www.facebook.com/hehemofficial/posts/2721524964618118