• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ℂoronaℤoom․ Սամցխե-Ջավախք և Ծալկա

Հունիսի 22-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի, թեմի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի, երիտասարդական ատենապետ Արմենուհի Պետրոսյանի և մշակութային երիտասարդական ծրագրերի պատասխանատու Շուշանիկ Վանցյանի հետ։

Տեր հայրը ներկայացրեց թեմում առկա իրավիճակը և երիտասարդական գործունեությունը համավարակի օրերին։ Նա հայտնեց, որ երիտասարդները լիարժեք մասնակցություն են բերում եկեղեցու բոլոր ծրագրերին։

  • Տեր Հայրը նշեց որ խիստ սահմանափակումների պատճառով փորձում են փոքր խմբերով կապը պահել․ փոքր հավաքներ են կազմակերպում առաջնորդարանում կամ դրսում։
  • Առցանց դասեր են անցկացվում։
  • Պատարագները մեծամասամբ իրականացնում են դրսում և երիտասարդները հետևում են կարգուկանոնի պահպանմանը։
  • Երեք հովվություններում հիսունից ավելի ընտանիքների օգնություններ է բաժանվել երիտասարդների մասնակցությամբ։
  • Ծնողազուրկներին հագուստ սնունդ է բաժանվում և այս ծրագիրը դեռևս ընթացքի մեջ է։
  • Երիտասարդները նախաձեռնում և իրականացնում են նաև վերանորոգման աշխատանքներ, որոնց շրջանակում վերանորոգում են վատ պայմանների մեջ ապրող մարդկանց տները սեփական ուժերով։
  • Երիտասարդները նաև օգնության փաթեթների պատրաստման գործընթացին են ակտիվ մասնակցություն բերում։
  • Առկա են նաև այլ բարեգործական ծրագրեր։
  • Գյուղերում ևս երիտասարդական կենտրոններ կան, որոնցում վերջերս Առցանց դասեր և բանավեճեր կազմակերպվեցին։
  • Տեր Հոր խոսքով Գյուղերում իրականացվում են նույն միջոցառումները, ինչ որ քաղաքներում և գյուղերում դրանք ավելի հեշտ են կազմակերպվում։
  • Երիտմիությունների տղաները մինչ համավարակը այցելություններ էին իրականացնում ընտանիքներին հոգևոր զրույցներ իրականացնելու։
  • Կիրակնօրյա երգչախմբի երիտասարդները ևս այցելություններ են իրականացնում և ոգևորում հայ համայնքին։
  • Թեմի առաջնորդի հետ պատարագներից հետո առաջնորդարանում անցկացվում են փոքր խմբերով հանդիպումներ։
  • Երիտասարդները նաև տնայց-քարոզներ, հոգևոր զրույցներ են իրականացնում և փորձում են մարդկանց եկեղեցի բերել։ Սակայն տնայցը կշարունակվի համավարակի ավարտից հետո։
  • Երգչախումբը ևս գործել է դտնփակ պատարագների ժամանակ, սակայն անվտանգության կանոննորից ելնելով ավելի քիչ անդամներով։
  • Անդրադարձ եղավ նաև թեմում իրականացվող «Տոլմայի փառատոնին», «Հարիսայի փառատոնին», որոնք սակայն համավարակի ընթացքում չեն իրականացվի։

ℂoronaℤoom հանդիպման ընթացքում մեզ միացավ նաև Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, որը ողջունեց ԿԳ-ի այս տեսակ հանդիպումների կազմակերպումը։

Հայր Սուրբը խոսեց համավարակի դրական և բացասական հետևանների մասին։ Նա նշեց, որ այս փուլում մարդիկ չեն մեկնել արտագնա աշխպատանքի, ինչի արդյունքում Ջավախքի հայերը շատ չեն բացակայում։

Տարածաշրջանում կա 130 գյուղ և 6 քաղաք, այժմ բոլորը զբաղվում են գյուղատնտեսությամբ։

Հայր Մաղաքիան նշեց նաև, որ ՀՕՖ-ի հետ համագործակցությամբ այժմ պատրաստվում են չքավոր ընտանիքների աջակցության ծրագիր իրականացնել։ Սա ՀՕՖ-ի հետ համատեղ ծրագրի երրորդ փուլն է լինելու։

Թեմի առաջնորդը Հույս հայտնեց համավարակի ավարտին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ այցելելու։

ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը և գրասենյակի աշխատակազմբը ներկայացրեցին ℂoronaℤoom հանդիպումների օրակարգային հարցերը, տեղի ունեցավ ինտերակտիվ քննարկում նախատեսվող ծրագրերի վերաբերյալ։

Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով։

#ℂoronaℤoom ?Հունիսի 22-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը Սամցխե-Ջավախքի և Ծալկայի…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Sunday, June 28, 2020