• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ℂoronaℤoom. Ուկրաինա

Հունիսի 4-ին տեղի ունեցավ թեմական երիտասարդական միությունների պատասխանատուների հետ մեր հերթական հեռավար հանդիպումը։ Օրվա քննարկումը Ուկրաինայի հայոց թեմի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու՝ Տեր Կարապետ քահանա Ղարիբյանի, աշխարհիկ ներկայացուցիչներ Ազգանուշ Վարդանյանի և Նարե Չիրկինյանի հետ էր։

Հանդիպումը սկսվեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի ողջույնի խոսքով։ Հայր Սուրբը խոսեց հանդիպումների այս մեթոդի?, համավարակի շրջանում ստեղծված նոր հնարավորությունների և հետագայում դրանց կիրառման կարևորության մասին։

Ուկրաինայի թեմի երիտմիությունների պատասխանատուները ներկայացրին համավարակի ընթացքում իրենց իրականացրած ծրագերը։

Դրանցից են․

  • «Աղոթենք տանը» ծրագիրը, որը սկսվել է համավարակի տարածումից ավելի շուտ և շարունակվում է մինչ օրս,
  • Շաբաթական 2-3 անգամ ℤoom-ով տեղի ունեցող Հոգևոր զրույցները տարբեր հոգևորականների հետ Ուկրաինայից և աշխարհի տարբեր ծայրերից,
  • Թեմի համար Telegram-ում ստեղծված սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM) հարթակը,
  • Եվ «Քրիստոմատիաս»-նախաձեռնությունը, որն իրենից ներկայացնում է տարեկան երկու անգամ իրականացվող համահայկական վիկտորինա՝ աշխարհի տարբեր ծայրերից հայ երիտասարդների մասնակցությամբ։

Հանդիպման շրջանակում անդրադարձ կատարվեց նաև 2019թ․ իրականացված ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական ուխտագնացությանն ու ատենապետաց ժողովին։ Քննարկվեցին

  • Կենտրոնական գրասենյակ-թեմ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները,
  • 2020-2021թթ․ նախատեսվող «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» համահայկական երիտասարդական ուխտագնացությունը,
  • Կենտրոնական գրասենյակի և թեմերի իրականացրած և նախատեսվող ծրագրերը՝ նվիրված Վեհափառ Հայրապետի գահակալության 20-րդ տարեդարձին,
  • մի շարք այլ օրակարգային հարցեր։

Հանդիպումն ավարտվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու «Փարատիր մեր ցավերը» հիվանդաց շուտափույթ առողջության համար արված միասնական աղոթքով:

Հիշեցնենք, որ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Թեմական երիտասարդական միությունների կապերի բաժինը, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ մեկնարկում է հեռավար հանդիպումների հերթական շարքը՝ թեմական երիտասարդական միությունների հոգևոր և աշխարհիկ պատասխանատուների հետ։

https://www.facebook.com/hehemofficial/posts/2670084343095514