• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ℂoronaℤoom. ԱՄՆ Արևմտյան թեմ

Հունիսի 19-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի հոգևոր սպասավոր, թեմի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Ավետիս քահանա Աբովյանի և ներկայացուցիչներ Վիկտորիա Ամրանի, Դեյվիդ Սաֆրազյանի և Քելվին Քեստեկյանի հետ։

Տեր Ավետիսը և երիտասարդները ներկայացրեցին համավարակի օրերին թեմի երիտասարդական գործունեությունը

Ապրիլի 7-ից սկած յուրաքանչյուր ուրբաթ երեկո 35-50 Երիտասարդներ միասին են հավաքվում՝ Տարբեր թեմաներով հոգևոր քննարկումներ անցկացնելու։ Առաջին հանդիպումներն անցկացրել է ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

  • Առաջին քննարկման թեման եղել է Սուրբ Հարության տոնից մինչև կիրակի օրերի խորհուրդները։
  • Երկրորդին խոսվել է քահանայապետության մասին։
  • Երրորդ հանդիպմանը երիտասարդները երեսուն պոպե աղոթք են բարձրացրել այնուհեև հարցուպատասխան անցկացրել։
  • Չորրորդ թեման Հիսուս Քրիստոսի մասին էր։
  • Հինգերորդը՝ Տաղանդների մասին։
  • Վեցերրորդին քննարկվել են ստողծագործությունների մասին Ծննդոց գրքի պատմությունները և այն հարցը, թե ինչ կապ ունեն դրանք գիտության հետ։
  • Յոթերրորդ թեման խոսվել է, թե երիտմիության անդամներն ինչ պետք է անեն իբրև երիտասարդ, ինչպես վարվեն, ինպպես օգնություն ցույց տան կարիքավորներին։
  • Ութերրորդ հանդիպման թեման էր «Հիսուսը և սերը»։
  • Իներորդ հանդիպման թեման նվիրված էր Ծնողներին և նրանց հետ կապի կարևորությունը։
  • 10-րդ և դեռևս վերջին քննարկումը կրում էր «Աստծո կամքը» խորագիրը։

Այս հանդիպումներն անցկացվում են ℤoom ժողովների շրջանակում։

Թեմի երիտասարդները այս ընթացքը օգտագործում են պատրաստվելով հաջորդ տարվա ծրագրերին, որպեսզի դրանք կարողանան իրականացնել առավել արդյունավետ։

ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը ներկայացրեց, որ ℂoronaℤoom հանդիպումների վեջնանպատակը տարածաշրջանային ժողովների հասնելն է, որոնց ընթացքում քննարկվելու են ՀԵՀԵՄ երիտասարդական 2020-2021 ուխտագնացության կազմակերպման ընթացակարգերը։

  • Նա առանձնացրեց թեմական երիտասարդների առաջնորդական կարողությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանք տանելու կարևորության հանգամանքը։ Տարածաշրջանային ժողովների շրջանակում պետք է այդպիսի ծրագիր ներառված լինի «Մենք ենք Աստծո ձեռքերը» կամ «Մենք ենք Եկեղեցու ձեռքերը» խորագրով։
  • Հայր Թովման խոսեց ՀԵՀԵՄ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» համահայկական երիտասարդական 2020-2021 ուխտագնացության մասին, որը նվիրված է լինելու Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակին։
  • Քննարկվեցին նաև գահակալության 20-ամյակի կապակցությամբ նախատեսվող ձեռնարկներ և մի շարք այլ ծրագրեր։
  • Գրասենյակի տեղեկատվական բաժնի պատասխանատու Սամվել Շահնազարյանը ներկայացրեց նաև ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի թեմերի հետ համատեղ նախատեսվող «Եկեղեցաշինությունն ու երիտասարդները» խորագրով նախաձեռնությունը։
  • Թեմական երիտասարդական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանը ներկայացրեց Կենտրոնական գրասենյակի «100 հարց եկեղեցու մասին», «Եկեղեցաշինությունն ու հայ երիտասարդները» և «Իմ Եկեղեցին» նախատեսվող նոր նախաձեռնությունները, որոնց շուրջ Կենտրոնական գրասենյակ-թեմեր համագործակցությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։
  • Անդրադարձ կատարվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի նախաձեռնություններից «Երիտասարդի աղոթագիրք», «Երիտասարդի պատարագամատույց», «Հայրապետական պատգամներ», «Կայսերինը տվեք Կայսերին, Աստծունը՝ Աստծուն» և այլ հրատարակություններին, քննարկվեցին այդ ձեռնարկների թեմի համար թարգմանություն կատարելու առնչությամբ հարցեր։

Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով։

#ℂoronaℤoom?Հունիսի 19-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հոգևոր…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Wednesday, June 24, 2020