• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Ընտրվեցին ԱՀԹ երիտմիությունների Հոգևոր Խորհրդի նոր անդամները

Փետրվարի 25-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի ունեցավ ԱՀԹ երիտասարդաց միությունների Հոգևոր Խորհրդի և ատենապետերի ընդլայնված ժողով՝ նախագահությամբ երիտմիությունների պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի:
Օրակարգում Խորհրդի նոր անդամների ընտրությունն էր:
Խորհրդի նոր անդամներ ընտրվեցին Արաբկիրի Սբ. Խաչ եկեղեցու երիտմիության ատենապետ Կարինե Վանեսյանը, Ավանի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտմիության ատենապետ Էլեն Տրդատյանցը և Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու երիտմիության անդամ Տիգրան Հովհաննիսյանը:
Ժողովի ընթացքում քննարկվեցին կազմակերպչական հարցեր և առաջիկայում իրականացվող թեմական ծրագրեր: