• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ԱՀԹ երիտասարդների ուխտը Գեղարքունիքի թեմ

Հոկտեմբերի 10-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները՝ տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ,  ուխտագնացության մեկնեցին Գեղարքունիքի թեմ: Նախքան ճանապարհ ընկնելը տեր Պետրոսն առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում օրհնեց երիտասարդներին։

Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցում ուխտավորներին դիմավորեց եկեղեցու հովիվ արժանապատիվ Տ. Նշան քահանա Սարգսյանը, որը նաև Սուրբ Պատարագ մատուցեց։

Պատարագի ավարտից հետո տեր Նշանը և եկեղեցու դպրաց դասը մասնակցեցին ուխտավոր երիտասարդների կազմակերպած Սիրո Ճաշին։ Այնուհետև տեր Տեր Հայրը բովանդակալից զրույց ունեցավ երիտասարդների հետ։

Երիտասարդներն այցելեցին նաև Նորատուսի պատմական Խաչքարերի գերեզմանատուն, այնուհետև ճանապարհ ընկան դեպի Հայրավանք։ Այստեղ կատարվեց միասնական աղոթք, որից հետո Տեր Պետրոսը երիտասարդների հետ «Խոնարհություն» թեմայով զրույց վարեց:

Ուխտագնացությունն ավարտվեց ավանդական դարձած շուրջպարով, որից հետո ուխտավորները վերադարձան Երևան: