Հոկտեմբերի 2-ին ACYOWorld (Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում) գրասենյակ այցելեց ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի Փասադենա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքից ուխտավորների խումբը՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սարգիս ավագ քահանա Պետոյանի առաջնորդությամբ։ Ուխտավորների մեջ էին նաև ՀԵՀԵՄ գրասենյակում նախկինում տարբեր ծրագրերի մասնակցած ՀԵՀԵՄ-ականների ծնողներ։
Հանդիպման ընթացքում ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Թովմա վարդապետ Խաչատրյանը մտերմիկ զրույց ունեցավ ուխտավորների հետ և ծանոթացրեց գրասենյակի աշխատանքներին։
Հանդիպումն ավարտվեց աղոթքով և պահպանիչ մաղթանքով։
