• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԳԻՏԵԼԻՔԻ ՎԻԿՏՈՐԻՆԱ

Դեկտեմբերի 5-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ համագործակցաբար կայացավ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի 3-րդ եզրափակիչ փուլը Արարատի մարզի 13 դպրոցների միջև:

Միջոցառումն անցկացվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում: Ժյուրին էին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Սևակ սրկ. Գրիգորյանը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Մասիսի տարածաշրջանի պատասխանատու Անահիտ Սարգսյանը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գործավար-քարտուղար Անի Ավագյանը:

Ժյուրին նախագահում էր ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Ներկա էին Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, ՀԱԸ երիտասարդական, մանկապատանեկան և տրավմայի ամոքում ծրագրերի մենեջեր Մարիաննա Ապրեսյանը, ՀԱԸ Ծրագրային ասիստենտ Աննա Սուքիասյանը և ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի ողջ անձնակազմը:

Վիկտորինայի Հաղթող ճանաչվեցին Վեդիի Ավագ, Արտաշատի թիվ 3 հիմնական, Ներքին Դվինի միջնակարգ և Բաղրամյանի միջնակարգ դպրոցները, որոնք պարգևատրվեցին Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Ամառային ճամբար 2020» ուղեգրերով:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԳԻՏԵԼԻՔԻ ՎԻԿՏՈՐԻՆԱ? ՀԵՀԵՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ⛪️‼️?Դեկտեմբերի 5-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի⛪️ և…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Saturday, December 7, 2019