• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Սկսել եմ լուսանկարելուց․ դասընթաց ՀԵՀԵՄ-ում

ՀԵՀԵՄ ԿԳ Տեղեկատվական բաժնի անդամների համար օգոստոսի 26-ին Շողակաթ ՀԸ-ի լրագրող, ՀԵՀԵՄ կամավոր Զարա Ղազարյանն անցկացրեց լրագրողական դասընթաց։ Նա ներկայացրեց SMM սոցիալ մեդիա մարքեթինգի հիմնական սկզբուքները,  SMM- ի ընդհանուր դրույթները` մասնավորապես սոցիալական կայքերի կառավարման մեջ, ռազմավարությունը, լուսանկարչական սկզբունքները։ Զարայի կյանքում ամեն ինչ սկսվեց 15  տարեկանում, լուսանկարչությունից:

-Լուսանկարչությամբ շատ ավելի հեշտ է ինֆորմացիան տեղ հասցնելը։ Երբ դու շատ բառերով ուզում ես ինչ-որ բան նկարագրել, կարող ես առանց խոսքի դա ցույց տալ լուսանկարներով, — ասում է Զարան և ՀԵՀԵՄ անդամների արած կոնկրետ աշխատանքների օրինակով քննարկում առաջադրված խնդիրները և լուծման եղանակները։

Զարան  խոստացավ, որ դասընթացը կլինի շարունակական, ինչին ՀԵՀԵՄ անդամներն արձագանքեցին մեծ ոգևորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Մարգարիտա Աթոյանի և Էլեն Ծատուրյանի