• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Սիդնեյի հայ երիտասարդները մասնակցել են երթի՝ ի պաշտպանություն Հայաստանի

Սեպտեմբերի 25-ին Սիդնեյի ՀԵԵՄ-ի անդամները Սուրբ Հարություն եկեղեցում  մասնակցեցին Հայաստանի Հանրապետության խաղաղության համար առանձնակի աղոթքին։

Այնուհետև ՀԵԵՄ-ականները միացան ավստրալական հայ երիտասարդական կազմակերպությունների կողմից կազմակերպված միասնական նախաձեռնության երթին՝ բարձրացնելու Ադրբեջանի ագրեսիայի մասին իրազեկվածությունը՝ կոչ անելով Ավստրալիային վերջ տալ իր լռությանը: