• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Ես ուխտավոր եմ․ Գոհար Գյուրջյան

Եկեղեցին իմ կյանքի ընթացքի անբաժան ուղեկիցն է և Դեպի Աստված տանող Ճշմարիտ ճանապարհի ուղենիշը։ Պատերազմից հետո, թողնելով Երևանում ունեցած աշխատանքս` վերադարձել եմ Արցախ, երգում եմ Մարտակերտ քաղաքի Սբ. Կարապետ եկեղեցու երգչախմբում և դասավանդում կիրակնօրյա դպրոցներից մեկում։

Ինձ համար մեր հայրենիքը՝Հայաստանը, մի երկիր է, որին Աստծուց տրված է ամենաշատը և պահանջվում է ամենաշատը, այդ պատճառով էլ դժվարին է մեր ուղին, բայց կհեշտանա, եթե այն անցնենք Աստծով։

 

Գոհար Գյուրջյան

Արցախի թեմ, Արցախի Սոցիալական զարգացման և Միգրացիայի նախարարության սոցիալական աշխատող