• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Ես ուխտավոր եմ․ Յանա Գևորգյան

Եկեղեցին իմ կյանքում առաջնային դեր ունի, այդտեղ եմ ես զգում իմ հայրենիքի շունչը, կապված մնում մայրենի լեզվիս ու ազգային ավանդույթներին և, ի վերջո, եկեղեցում ես հայասեր երիտասարդների շրջապատում եմ։

Հայաստանը մի երկիր է, որտեղ ես զգում եմ ինձ ինչպես իմ տանը, որտեղ հոգիս եվ սիրտս գտնում են իրենց հանգստությունը։
Հայաստանը մի երկիր է, որից լսվում է հայրենյաց դուդուկի ձայնը, որից առնում ես հասած ծիրանի բույրը, որից զգում ես մայրական ջերմություն, որից ստանում ես մի յուրահատուկ ուժ։
Հայաստանը մի երկիր է, որը կա ու ընդմիշտ կմնա իմ սրտի ամեն մի տրոփյունի մեջ:

Յանա Գևորգյան
Diocese of Russia and New Nakhichevan