• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Թեմի առաջնորդը հանդիպեց Էստոնիայի երիտասարդաց միությանը

2022թ. հունվարի 19-20 Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպս. Նավասարդյանն այցելեց Տալլին:

Այցի ընթացքում Սրբազան Հայրը հանդիպեց Էստոնիայի հայ եկեղեցասեր երիտասարդաց նորաստեղծ միության աշխատանքային խմբին, այնուհետև հայ համայնքի պատվարժան անդամներից տիար Արտեմ Դավիդյանցի հետ ներկա գտնվեց Էստոնիայի եկեղեցական խորհրդի 2022թ. անդրանիկ նիստին: Այցի ընթացքում Առաջնորդը նաև հարցազրույց տվեց հանրահայտ կենսագիր, հրապարակախոս, լրագրող և հեռուստահաղորդավար Պավել Մակարովին: