• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Մեկնարկել է Ֆրանսիայի թեմի ամենամյա ուխտագնացությունը

 

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի բարձր հովանու ներքո, Ֆրանսիայի թեմի տարբեր ծխական համայնքների 45 հայ երիտասարդներ հուլիսի 8-ին Նիցցայի Նոտր-Դամ դե Լագեթի սրբավայր այցելությամբ մեկնարկեցին իրենց  երրորդ ամենամյա թեմական ուխտագնացությունը։

Այս տարվա ուխտագնացության խորագիրն է «Եղիր աշխարհի լույսը» ՝ ըստ մեր Տիրոջ խոսքի (Մատթեոս 5: 13-16): Հոգեպարար ջերմ մթնոլորտում հայ երիտասարդներն առավել հանգամանալից կծանոթանան մեր Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքին և երկրային կյանքի տնօրինություններին։ Նրանք կուսանեն, թե ինչպես մեզանից յուրաքանչյուրը կարող է լույս լինել և այն փոխանցել իր շրջապատին կամ իր ընկերներին:

Նշենք, որ այս տարվա ուխտագնացությունը կազմակերպել է տեղի երիտասարդաց միությունը ՝ Ռոբերտ կիսասարկավագ Դեմիրճյանի գլխավորությամբ և օժանդակությամբ։

Թեմական ուխտագնացությունը կշարունակվի մինչ հուլիսի 15-ը: