Օգոստոսի 4-ին On February 18, երիտասարդաց միությունների շուրջ 200 անդամներ մասնակցեցին համաթեմական ուխտագնացության՝ դեպի Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի։
Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյաննի հանդիսապետությխմբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Սուրբ Պատարագը մատուցեց Արագածոտնի թեմի երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
Տեր հայրը դիմելով երիտասարդներին՝ պատգամեց հավատարիմ մնալ իրենց քրիստոնեական հավատքին ու ազգային արժեքներին, սիրել և պահպանել Սուրբ Եկեղեցին, լինել պատասխանատու ու նվիրված իրենց համայնքների կյանքում։
Սուրբ Պատարագից հետո երիտասարդները մասնակցեցին սիրո ճաշի:
Այնուհետև անցկացվեց հոգևոր-ուսուցողական հանդիպում-քննարկում ՝ «Տասը պատվիրանները և ինը երանիները» թեմայով:
Համաթեմական ուխտագնացությունն ավարտվեց միասնական աղոթքով։



