• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Հանդիպում՝ Ալեքսանդրիայի Հայոց առաջնորդարանում

Այս օրերին Եգիպտոսում ընթացող ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումի շրջանակներում, Ալեքսանդրիայի Հայոց առաջնորդարանում կայացել է հանդիպում տեղի հայ երիտասարդների հետ։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը վերջիններիս ներկայացրել է ՀԵՀԵՄ–ի պատմությունը, առաքելությունը և ծրագրերը։

Կայացել է հանդիպում Ալեքսանդրիայի Թեմական ատենապետի, Խորհրդի անդամների, տեղի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տեր Գրիգոր քահանա Մուրադյանի, ինչպես նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ։