• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Աշխատանքային հանդիպումներ ՀԵՀԵՄ ԿԳ-ում

Օգոստոսի 9-ին ՀԵՀԵՄ ԿԳ-ի հոգևոր տեսուչ Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանի աշխատանքային օրը հագեցած էր։ Օրվա երկրորդ կեսին նա իր աշխատասենյակում հանդիպեց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին։ Պարոն Մարտիրոսյանի համար ՀԵՀԵՄ հարկը հարազատ հարկ էր, որովհետև կապված էր եկեղեցու, հոգևորի և երիտասարդության հետ։ Նա խստ կարևորեց երիտասարդների հոգևոր դաստիարակությունը և եկեղեցու դերը այդ գործում։ Միաժամանակ խոսվեց Ժուռֆակ և ՀԵՀԵՄ հնարավոր համագործակցության, ինչպես նաև փոխայցերի և փոխշփումների անհրաժեշտության մասին։ Հայր Թովման իր հերթին պատրաստակամություն հայտնեց հանդիպել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին և նրանց հետ զրույցներ ունենալ։

Հայր Թովմայի հաջորդ աշխատանքային հանդիպումը ՀԵՀԵՄ ԿԳ-ի Տեղեկատվական բաժին դիմած կամավորների հետ էր, որոնց Հայր Սուրբին ներկայացրեց Տեղեկատվական բաժնի պատասխանատու Արաքս Պողոսյանը։

-Տեղեկատվական բաժինը ես համարում եմ ՀԵՀԵՄ ԿԳ-ի ողնաշարը,- ասաց Հայր Թովման,- որովհետև մեր միջոցառումների լուսաբանումից է կախված դրանց հանրայնացումը։

ՀԵՀԵՄ ԿԳ տեսուչը հույս հայտնեց, որ այդ բաժին դիմած երիտասարդները սիրով կներգրավվեն լուսաբանման գործին, ինչի արդյունքում ձեռք կբերեն փորձառություն, նոր հմտություններ և կդառնան ՀԵՀԵՄ ընտանիքի լիիրավ անդամ։  Երիտասասարդներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Հայր Սուրբին՝ հանդիպման համար և սիրով մասնակցեցին ՀԵՀԵՄ ԿԳ-ի հերթական միջոցառմանը, որն սկսվեց անմիջապես հանդիպումից հետո։

Նշենք, որ օգոստոսի 17-ին նախատեսվում է ՀԵՀԵՄ նոր անդամների պայմանագրերի կնքման հանդիսավոր արարողությունը։

Լուսանկարները՝ Արտաշ Պրազյանի