• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«ՆՈՒՌ»-ն այցելեց Ս․ Տիխոնի հումանիտար համալսարան

Ապրիլի 3-ին Մոսկվայի Սուրբ Տիխոնի հումանիտար համալսարանի Միջազգային բարեկամության ակումբի շրջանակներում  Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի «ՆՈՒՌ» երիտասարդաց միության անդամները պատասխան այց իրականացրեցին համալսարան՝ ծանոթանալու ամենամեծ ուղղափառ կրթական հաստատության պատմությանն ու գործունեությանը։ Հայ Եկեղեցու երիտասարդ ծխականները դեռ  փետրվարին էին հրավեր ստացել համալսարանականներից, երբ վերջիններս այցելեցին Մոսկվայի հայկական եկեղեցի:

«ՆՈՒՌ»-ականները շրջայց կատարեցին Մոսկվայի թեմական տանը, որտեղ այսօր գտնվում է համալսարանի գլխավոր մասնաշենքը։

Աստվածաբանական ֆակուլտետի ուսանողները պատմեցին եկեղեցական գանձերը կողոպտելու արշավի 100-ամյակին նվիրվախ ցուցահանդեսի մասին։ Ռուս ուղղափառ եկեղեցու պատմության ողբերգական էջերը ներկայացված էին լուսանկարների տեսքով, որոնք պատմում էին խորհրդային ծանր ժամանակների և եկեղեցու հալածանքների մասին։

Համալսարանում շրջայցից հետո «ՆՈՒՌ» երիտասարդական միության անդամները հանդիպեցին Մոսկվայի Սուրբ Տիխոնի հումանիտար համալսարանի ուսանողների հետ:

Երկուստեք ներկայացվեցին մշակութային համարներ։