• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Մեծ պահքի ազգային առանձնահատկությունները

Very reverend Archimandrite Tovma Khachatryan, ACYOWorld Spiritual Rector, Director of the Central Office, briefly presented to the participants at the meeting the programs scheduled by the Office for 2023: with the inclusion of new educational components, diocesan and regional visits with proposed new formats and geography.

ՀԵՀԵՄ ԿԳ աշխատակազմին, անդամներին և կամավորներին Տիկին Թաշչյանը ներկայացրեց Պահքին առնչվող դեռևս կիրառվող և մոռացված  բազմաթիվ ավանդույթների, ինչպես նաև դրանց խորհրդի մասին։ Այդ ավանդույթներից մեկի համաձայն՝ Պահքից առաջ կանայք մեծ լվացք էին անում, բոլոր գժտվածները հաշտվում  էին միմյանց հետ, իսկ տան կանայք էլ  ձեռքի շարժումներով  վռնդում էին ձմեռային «շվոտ» ոգիները  և ներս կանչում գարունը։

‹‹Պահքը պետք լինի մտածված և կամավոր, -կարծում է բանահավաքը և հավելում,- Պահքը մեզ տալիս է հնարավորություն վերափոխվելու և սխալներն ուղղելու››։

Հանդիպման ընթացքում  ներկաները քննարկեցին ազգային ավանդույթները պահպանելու և վերարժևորելու կարևորությունը։ Ըստ Տիկին Թաշչյանի, այս գործում կարևորագույն գրավականը յուրաքանչյուրի կամքն է անձնական ներդրումն ու ջանքը։

Խոսվեց պահոց ուտեստների հին հայկական անվանումների, դրանց պատրաստման եղանակի մասին։ Մեր Հյուրը ներկաներին ներկայացրեց նաև պահքի խորհրդանիշ «Ախացել» տիկինիկը, դրա նշանակությունը։

Երիտասարդների հետ հարց ու պատասխանից հետո Տիկին Սոնյան Պասուց՝ «Թաթխան» ուտեստը պատրաստեց, որպեսզի ներկաները կարողանան ավանդույթը պահպանելով իրենց ընտանիքներում պատրաստել այն։