• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Ռոզարիոյում անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորում

With the blessing of His Holiness Garegin II, Catholicos of All Armenians and under the leadership of His Eminence Archbishop Hovnan Derderian, Primate of the Armenian Church World Youth Union and ahead to the invitation of the Dioceses of the Armenian Church of South America, the working visit of Very Reverend Archimandrite Tovma Khachatryan, ACYOWorld Spiritual Rector, Director of the Central Office to ACYOWorld Region continues.

Մայիսի 9-ին Հայր Սուրբը Բրազիլիայից ժամանեց Արգենտինա, որտեղ նախատեսվում է անցկացնել ՀԵՀԵՄ թեմական ֆորումներ երեք քաղաքներում՝ Ռոզարիո, Կորդոբա և Բուենոս Այրես։

Ռոզարիոյում Հայր Թովման հանդիպեց  տեղի Պատվո հյուպատոս Մուրադ Յուսեֆյանի, ինչպես նաև՝ Հայ Կենտրոնի նախագահ  Խուան Դանիել Դանիելյանի հետ։ Վերջիններս Հայր Սուրբի և նրան ուղեկցող Արգենտինայի Հայոց թեմի հոգևոր սպասավոր Հոգեշնորհ Առեն վարդապետ Շահենյանի հետ  այցելեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշարձան։ Այստեղ միասնական աղոթք կատարվեց բոլոր նահատակների հոգիների հանգստության համար։

Այնուհետև Ռոզարիոյում կայացավ ՀԵՀԵՄ թեմական ֆորումը՝ տեղի հայ համայնքի երիտասարդների մասնակցությամբ։

ACYOWorld Spiritual Rector delivered a speech on “ACYOWorld Today” topic, touched upon ACYOWorld mission, strategic goals, regional structure, spiritual-youth programs.

Then, with the help of a questionnaire compiled in advance, young people tried to reveal issues related to the preservation of the Armenian identity, the preservation of the faith, national-spiritual identity and to find ways to solve them. Professionalizing Christian youth work was emphasized and the needs assessment was done.

Ֆորումի մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և Մայր Աթոռում օրհնված խաչեր։

Ֆորումի ավարտին, ի պատիվ Հայր Սուրբի այցի,  Ռոզարիոյի հայ համայնքի կողմից մատուցվեց ընթրիք։

 

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, 2022 թվականին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և Սփյուռքում։ Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի (Կիսլովոդսկ), ՀԵՀԵՄ Եվրոպայի (Բրյուսել, Պրահա), ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (Կահիրե) տարածաշրջանային ֆորումները, Բրազիլիայում (Սան Պաուլո) ՀԵՀԵՄ  թեմական ֆորումը։