• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Շնորհավոր Երիտասարդության միջազգային օր

Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր:

Իսկ ի՞նչ է երիտասարդությունը։ Երիտասարդությունը, առաջին հերթին, ազգային–հոգևոր արժեհամակարգի իրացման, ընտանիքի ստեղծման, ընտրած մասնագիտության յուրացման, հասարակական կյանքի և դրանում սեփական դերի նկատմամբ վերաբերմունքի որոշարկման ժամանակն է։ Կյանքի ամենակարևոր փուլերից մեկը, երբ կայացվում են որոշումներ հետագա ողջ կյանքի համար։ Ինչպես Առակաց 22:6–ում է ասվում. «Երիտասարդը դաստիարակվում է ըստ իր ընտրած ճանապարհի և ծերության ժամանակ էլ չի հեռանում դրանից»։ Ինչպիսի ճանապարհ կընտրի իր երիտասարդության օրերին, այդպիսի պտուղներ կքաղի ծերության ժամանակ։

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակի առաքելությունն է օգնել երիտասարդներին ուղղել իրենց ճանապարհը Աստծո խոսքը պահելու միջոցով («Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ քո խոսքերը պահելով» (Սաղմոս 118։9))։

Սուրբ Գրքում բազում են երիտասարդների բարեկացությանը վերաբերող տողերը։ Դեռևս Տիմոթեոսի Ա թղթում է գրվել երիտասարդների ձայնը լսելի դարձնելու, նրանց չարհամարհելու և հավասար մասնակցայնություն ապահովելու վերաբերյալ («Թող ոչ ոք քո երիտասարդությունը չարհամարհի, այլ օրինա՛կ եղիր հավատացյալներին խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ» (Ա Տիմոթեոս 4։12))։

Սիրելի´ երիտասարդներ, ուրախացեք ձեր երիտասարդությամբ, թո՛ղ ձեր սիրտը ուրախությամբ լցվի ձեր երիտասարդության օրերին։
Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային տոնը։

ACYOWorld Central Office