• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Այց Շուշիի գորգերի ցուցադրությանը • ՀԵՀԵՄ

«Շուշիի գորգերի թանգարանն» արցախյան հնագույն գորգերի և կարպետների թանգարան էր։ Թանգարանի ժամանակավոր հասցեն հիմա Երևանում է։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի աշխատակազմն ու անդամներն այցելել էին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ՝ պատերազմի օրերին բերդաքաղաքից դուրս հանված հավաքածուի երևանյան ցուցադրությանը։

Ներկայացված էին 17-20-րդ դարերին թվագրվող վիշապագորգերի, եզակի ծաղկագորգերի, ասեղնագործ կարպետների 71 նմուշ: Հավաքածուն Վարդան Ասծատրյանինն է, ով 20 տարվա ընթացքում գորգերը գնել է Արցախի տարբեր գյուղերից և Եվրոպաբնակ արցախցիներից: հատկանշական էր այն հանգամանքը, որ հայտնի էր՝ որ գորգը որ գյուղից և որ ընտանիքի միջոցով է փոխանցվել:

2011-ից այս գորգերը ներկայացված էին Շուշիի գորգերի թանգարանում: Ցավոք, թանգարանի 300 ցուցանմուշից հնարավոր է եղել տեղափոխել միայն 160-ը: Ֆոնդերում պահված գորգերը, բրոնզի, քարի դարի խեցեղենն ու կենցաղային իրերն այնտեղ են մնացել:

Բոլոր ցանկացողները դեռևս կարող են այցելել, ցուցադրությունը բաց է։