• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Social Entrepreneurship 2021 • ACYOWorld

Մարտի 11-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում տրվեց «Սոցիալական ձեռներեցություն, գաղափարի գեներացում, ծրագրի ստեղծում» երկօրյա դասընթացի մեկնարկը։

This initiative is for the diocesan youth who want to learn the skills of writing a program, it is aimed at activating them so that in the future they can take big steps to improve their diocesan life, to find ways to solve youth problems.

Սեմինարը սկսվեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանի և երիտասարդների հանդիպումով։

Դասընթացավարն՝ ինչպես միշտ Կենտրոնական գրասենյակի հասարակական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանն էր։

Առաջին օրը մասնակիցները բաժանվեցին 4 խմբերի։ Ինտերակտիվ խմբային աշխատանքների արդյունքում բացահայտեցինք երիտասարդների ակնկալիքները, արդի մարտահրավերներն ու հիմնախնդիրները, դրանց լուծման ճանապարհները։

Այս հարցերի պատասխանը տվեցին մասնակիցների ստեղծած բադիկները, որոնք «Գաղափարի գեներացում» խմբային աշխատանքի արդյունքն էին։

4 խմբերին միևնույն միջոցներն էին տրվել, սակայն նրանց ստեղծած բադիկները տարբեր էին։ Խաղը բացահայտեց, որ միևնույն խնդիրներն ու հնարավորությունները կարող են դառնալ հիմք՝ տարաբնույթ գաղափարներ գեներացման։ Իսկ այդ գաղփարներն արդյունքում վերածվում են սոցիալական ձեռներեցության։

Դասընթացավարի օգնությամբ 4 աշխատանքային խմբերը «Կարիքների գնահատում» կատարեցին և սկսեցին մշակել իրենց ծրագրերը։

Խմբային աշխատանքների քննարկումից և ներկայացումից հետո ծավալվեց ինտերակտիվ քննարկում «Համայնքի քարտեզագրում, նախատիպավորում, արժեքի հիմնավորում» թեմայով։ Անգելինա Ալեքսանյանը երիտասարդներին ներկայացրեց, թե «Ով է հաճախորդը», «ինչ է պիչինգը (ելույթ)»։ Աշխատանքային խմբերը սեմինարի վերջին փուլում ներկայացրեցին երկու օրերի ընթացքում իրենց մշակած ծրագրերը։

Դասընթացի ավարտին Հայր Թվման՝ ներդրած ջանքերի համար շնորհակալություն հայտնեց ԿԳ-ի թեմական երիտասարդական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանին և Հասարակական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանին։

ԿԳ թիմը Երիտասարդներին հանձնեց մասնակցության վկայականներն ու բարի երթ մաղթեց։

Օրն ամփոփվեց «բիզնես ընթրիքով»։