• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Միջոցառում նվիրված Սուրբ Սարգիս զորավարի տոնին

Փետրվարի 7-ին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի հրավերով մասնակցեց ԵԱԴ Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառմանը։ Այն անցկացվեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում։

Տեղի ունեցան տոնի վերաբերյալ հարցերի վիկտորինա, խաղեր, տարբեր երաժշտական համարներ, սիրո խոստովանություն։

Միջոցառման ավարտին Հայր Թովման իր օրհնությունը բաշխեց ներկաներին և ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից հրատարակված Երիտասարդի աղոթագիրք նվիրեց, որոնք բաժանվեցին ներկաներին աղի բլիթների հետ միասին:

https://www.facebook.com/hehemofficial/posts/2414335168670434?__tn__=-R