• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Սուրբծննդյան միջոցառումներ Արցախի թեմում

ՀԱՍԵ Արցախի թեմի Եկեղեցասիրաց եղբայրակցությունը, Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ,  կազմակերպել էր Սուրբ Ծննդյան միջոցառումների շարք: Անցկացվել են տոնական հանդեսներ, թատերական ներկայացումներ՝ հոգևոր երգերով և խաղերով զուգակցված:

Հունվարի 7-ին փոքրերի համար կազմակերպված հանդեսին ներկա էին շուրջ 150 երեխաներ։ Նրանք նախ սովորում էին տոների խորհուրդները, այնուհետև ստացած գիտելիքներն ամրապնդում՝ հետևելով թեմատիկ բեմականացումներին:  Եկեղեցասիրաց եղբայրակցության խորհրդի անդամ, մանկապատանեկան և երիտասարդական խմբերի հետ տարվող հոգևոր-դաստիարակչական աշխատանքների պատասխանատու Էրիկ Աղաջանյանի ասելով՝ Արցախի մի շարք գյուղերում ևս նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն:

Source: https://artsakhdiocese.am