«Աստծո կամքը» 7-շաբաթյա ՀԵՀԵՄ դասընթացի նպատակն է՝
տալ երիտասարդին մի շարք ժամանակակից բազմանշանակ թեմաների շուրջ արժանահավատ գիտելիքներ և ծանոթացնել Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորշմանը այդ թեմաների հետ կապված։
Յոթ շաբաթների ընթացքում 16-30 տարեկան 5-20 մասնակից երիտասարդները շաբաթը մեկ անգամ 2 ժամով կմասնակցեն Աստվածաշնչյան այս դասընթացին և կստանան արժեքավոր գիտելիքներ խնդրահարույց այս թեմաների վերաբերյալ և հետագայում կկարողանան փաստահեն զրույց վարել այս թեմաների շուրջ։
Թեմաները՝
- Աստվածաշունչը և կյանքի իմաստը
- Աստվածաշունչը և բիոէթիկական խնդիրները
- Աստվածաշունչը և կին-տղամարդ հավասարությունը
- Աստվածաշունչը և մարդկային տկարությունները
- Աստվածաշունչը և նվիրական արժեքները
- Աստվածաշունչը և գուշակությունները
- Աստվածաշունչը և Եկեղեցին