«Համայնք և երիտասարդություն» դասընթացի ծրագիրը մշակել և իրականացնում է ՀԵՀԵՄ ԿԳ Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը։
Ծրագրի խնդիրը
Թեմական երիտասարդական միությունները ակտիվացնել՝ տալով հավելյալ մեթոդական գործիքներ ու գիտելիքներ, թե ինչպես կարող են մոտիվացնել ու ակտիվացնել տեղի երիտասարդությանը ու համախմբել եկեղեցու շուրջ։
Ծրագրի նպատակը
Թեմական երիտասարդական միությունների աշխատանքը դարձնել գրավիչ ու օգտակար տեղի երիտասարդի համար, որպեսզի վերջիններս սիրով միանան երիտմիության աշխատանքներին ու լինեն նախաձեռնող ու թեմը ակտիվացնող։
Ծրագրի գործողությունները
Կազմակերպել եռօրյա թրեյնինգ ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում, որին հնարավորություն կունենան մասնակցելու յուրաքանչյուր թեմից 2 ակտիվ երիտասարդ, կարող է լինել նաև տվյալ համայնքի հոգևոր հովիվը կամ երեցկինը, եթե ցանկություն կլինի կամ ժամանակը կների։ Մասնակիցների ընդհանուր թիվը չպիտի գերազանցի 25-ը։ Մասնակիցների տարիքային սահմանափակումը՝ 16-35, հնարավոր են բացառություններ։
Քայլ 1. Ուղարկել ծրագրի մանրամասները և հրավերը յուրաքանչյուր թեմի, որտեղ կազմակերպչական խումբը կհայտարարի մոտիվացիոն նամակների հավաքագրում։ Մասնակցել ցանկացողները պետք է մոտիվացիոն նամակ ուղարկեն ՀԵՀԵՄ գրասենյակ, որտեղ բոլոր հնարավոր թեկնածուների հայտերը կքննարկվեն ու ընտրություն կկատարվի։
Քայլ 2. Թեմական համակարգող խմբի հետ համագործակցաբար կազմակերպել ընտրված մասնակիցների տեղափոխությունը, սնունդն ու կեցությունը դասընթացի մասնակցության օրերին։
Քայլ 3. Թրեյնինգի իրականացում, համապատասխան նյութերի փոխանցում։
Քայլ 4. Արդյունավետության չափում, շարունակականության ապահովման երաշխիքներ։
Բոլոր 25 մասնակիցները պարտավորվում են սահմանված ժամկետում նմանատիպ ծրագիր իրականացնել իրենց թեմերում և ապահովել հետադարձ կապը։
Ծրագիրը ներառում է՝
- Երիտասարդության խնդիրների վերաբերյալ վիճակագրական տվյալների ուսումնասիրություն,
- Համայնքային կարողությունների բացահայտում,
- Երիտասարդական աշխատանքի մասին իրազեկում,
- Գաղափարներ գեներացնելու հմտություններ,
- Երիտասարդների մոտիվացման մեխանիզմներ,
- Խաղեր,
- Աշխատարաններ և այլն։
Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր, պատրաստի տեսասահիկներ և մենթորական աջակցություն թեմում ծրագիրը իրականացնելու համար։
Հղումներ՝ https://hehem.am/news/hamajnq-ev-eritasardutyun