• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Պահք և գիտակցված սննդառություն

Պահոց շրջանի մեկնարկի առիթով՝ 2020 թ․ փետրվարի  24-ին և 25 ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակն իրականացրեց «Պահք և գիտակցված սննդառություն» երկօրյա սեմինարը։ Այս նախաձեռնությունն այն երիտասարդների համար էր, ովքեր ուզում են ծանոթանալ Պահքի հոգևոր նշանակությանը, իմանալ՝ ինչպես պահք պահել, ինչպես սնվել պահոց շրջանում և ինչպես անցնել ինքնամաքրման ճանապարհով։ 

տեխնիկական գիտությունների թեկնածու, xoharar.am նախագծի հիմնադիր և «Երջանիկ երիտասարդություն» ՀԿ միջազգային ծրագրերի պատասխանատու Հարություն Դաշտոյանը երիտասարդներին ներկայացրեց Պահոց շրջանի զուսպ սննդառությունը և դրա դրական ազդեցությունը։

Պահքի հոգևոր նշանակությունը, խորհուրդներն ու պատգամները երիտասարդներին ներկայացրեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը։