• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

SPEAKnic ակումբ

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Հասարակական կառույցների հետ համագործակցության բաժնի նախաձեռնությամբ ստեղծվել է SPEAKnic  անգլերենի խոսակցական ակումբը։ Նախատաեսվում է ակումբի հանդիպումերի շրջանակում տվյալ լեզվով քննարկել տարբեր Աստվածաշնչյան խրատներ, տողեր, առակներ, ինչպես նաև երիտասարդական շատ հիմնախնդիրների լուծումներ կապել Աստվածաշնչյան պատգամների հետ։

Ակումբին մասնակցում են 12 երիտասարդներ՝ նվազագույնը B1-B2 լեզվական մակարդակներին տիրապետող։ Ծրագիրն իրականացնող հիմնական կորիզը ՀԵՀԵՄ ԿԳ անդամ երիտասարդներն ու կամավորներն են, բայց նաև ակումբը բաց է դրսից միանալ կամեցողների համար, որոնք էլ հնարավոր է ակումբի միջոցով ծանոթանան ՀԵՀԵՄ գործունեությանը և անդամագրվեն։

2-3 ամիսը մեկը կկազմակերպվի հանդիպում լեզվի կրողի հետ, որը հետաքրքիր միջմշակութային փորձառության, ժամանցի ու լեզվական գիտելիքների ամրապնդման հրաշալի տարբերակ կլինի։

Ակումբի անդամները կարող են հանդես գալ սեփական հետաքրքիր երիտասարդական նախաձեռնություններով՝ մնալով ակումբների գլխավոր նպատակին հավատարիմ։