With the blessing of His Holiness Garegin II, Catholicos of All Armenians, օրհնությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ACYOWorld) շարունակում է իրագործել իր համաթեմական, համահայկական և տարածաշրջանային ծրագրերը:
Սույն թվականի հուլիսի 12-ին առցանց ձևաչափով կայացավ ՀԵՀԵՄ VI Ատենապետաց ժողովը, որին մասնակցեցին Հայաստանի և սփյուռքի 37 թեմերից, ինչպես նաև՝ Կոնստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից շուրջ 90 ՀԵՀԵՄ հոգևորական և աշխարհական պատասխանատուներ։

Ատենապետաց ժողովը մեկնարկեց «Տերունական» աղոթքով։

Ժողովը նախագահեց և բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը, ով հայտնեց իր գնահատանքը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանին, ՀԵՀԵՄ գրասենյակին և թեմական ներկայացուցիչներին ՀԵՀԵՄ գործունեության համար:

Ժողովը նախագահեց և բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը, ով հայտնեց իր գնահատանքը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանին, ՀԵՀԵՄ գրասենյակին և թեմական ներկայացուցիչներին ՀԵՀԵՄ գործունեության համար:

Օրակարգային հարցերից էին 2024 թ․ անցկացվելիք Տարածշարջանային ֆորումները և 2025 թ․ ՀԵՀԵՄ 25-ամյակին նվիրված «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացությանը նախապատրաստությունը։

Ամփոփելով Ատենապետաց Ժողովը՝ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդը կարևորեց առաջիկայում ևս ՀԵՀԵՄ գրասենյակի և թեմերի միջև համագործակցության և կապի ապահովումը, ծրագրերի փոխանակումը, առաջարկների քննարկումը։

Ատենապետաց ժողովն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։

 

The Meeting of Chairpersons is an advisory body, which is attended by clergymen and laypersons responsible for youth affairs of the dioceses. At the invitation of the Central Office it is convened with periodicity of once every one or two years, as well as when needed. Details of the programs that took place and the ones scheduled, organizational issues of Pan-Armenian events, motto of the events of the year, issues concerning regional meetings, changes to ACYOWorld Guidelines and other issues are discussed on the agenda. Each diocese has one vote at the Meeting of Chairpersons.