ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և մասնակցությամբ,
ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քհն Մալյանի համակարգմամբ տոնվեց Միջինքը:
Միությունների երիտասարդները տարբեր ազգային պահոց ուտեստներ էին պատրաստել, իհարկե գլխավորը՝ Բաղարջ գաթան, որտեղ էլ թաքնված էր օրհնված խաչը:
Ինչպես միշտ տոնն ուղեկցվեց ազգային երգ ու պարով: