Դեկտեմբերի 23-ին, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանի դահլիճում, թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ)  հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Հայր Թովմա Վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ,  ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի նախաձեռնությամբ անցկացվեց «Քրիստոնեական թվային երիտասարդական աշխատանք» ՀԵՀԵՄ դասընթացը։

Ծրագրի հեղինակը և դասընթացավարը ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն, երիտասարդական աշխատանքի փորձագետ, երեցկին Անգելինա Ալեքսանյանն է։ Դասընթացի նպատակը երիտմիությունների գործունեության մեջ  թվային աշխատանքի կարևորումն է և համապատասխան գործիքակազմի կիրառումը։ Խմբային աշխատանքի միջոցով երիտասարդները տեղում գործնական գիտելիքներ են ձեռք բերում թվային աշխարհում իրենց գաղափարներն իրականացնելու ուղղությամբ։

Դասընթացին մասնակցում էր նաև ՀԵՀԵՄ-ում իր ծառայությունն իրականացնող Բարեշնորհ Արման սարկավագ Սարգսյանը։