Հուլիսի 18-ին Արարատյան Հայրապետական թեմից (ԱՀԹ) ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության մասնակից երիտասարդների խումբը՝ առաջնորդությամբ ԱՀԹ եկեղեցասեր երիտմիությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի, այցելեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ: Երիտասարդներին ընդունեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը։
Երիտասարդներն իրենց գոհունակությունը և շնորհակալությունը հայտնեցին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակին՝ ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Նրանք իրենց հուզող հարցերն ուղղեցին Հայր Թովմային։ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչն իր հերթին կարևորեց երիտասարդների այցը ՀԵՀԵՄ գրասենյակ՝ հույս հայտնելով, որ դրանք շարունակական և համագործակցային բնույթ կկրեն։
-Դատապարտված է այն կառույցը, որի լոկոմոտիվը երիտասարդությունը չէ,- կարծիք հայտնեց Հայր Սուրբը և հերթական անգամ կարևորեց երիտասարդության ներգրավումը եկեղեցական կյանքին։