Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում։ մասնակցեցին «Ազգ, բանակ, եկեղեցի» խորագրով ինտելեկտուալ փառատոնին։
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ փառատոնը կազմակերպում է թեմի երիտասարդաց միությունների հոգևոր խորհուրդը՝ հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի ղեկավարությամբ։
Սա այս տարվա երկրորդ փառատոնն էր և նվիրված էր մայիսյան հաղթանակներին։ Նախապատրաստում են անցկացնել ևս երկուսը։
3 փուլից բաղկացած խաղին մասնակցեց 11 թիմ։ Հաղթական գավաթին արժանացավ Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Գանձասար» թիմը: Երկրորդ տեղում Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների «Գանձեր» թիմն էր։ 3-րդ տեղը զբաղեցրեց Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Որդիք Լուսո» թիմը։
Հաղթողներին տրվեցին պատվոգրեր ու մրցանակներ:
աղբյուր՝ https://www.qahana.am/post/4919