Անցած ուրբաթ երեկոյան ԱՄՆ Արևելյան թեմի տարբեր երիտմիություններից երիտասարդները միջոցառումների շարք անցկացրեցին: Նրանք համեղ ընթրիք պատրաստեցին: Ընթրիքի ժամանակ ACYOA-ի անդամները քննարկեցին նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների կիրակնօրյա գրաֆիկը, որը ներառում է բոուլինգ և ավանդական տնական Սուրբ Ծննդյան թխվածքաբլիթների պատրաստում: Քննարկվեցին հունվար ամսվա ծրագրերը․ երիտասարդները մտադիր են աղբահանություն և դրամահավաք իրականացնել Եկեղեցու բարեկարգման համար:

Անցկացվեցին զվարճալի խաղեր, որոնցից մեկի ընթացքում մասնակիցները պետք է գուշակեին զվարճալի փաստ խմբի յուրաքանչյուր անձի մասին, իսկ մյուսով՝ հնարավորինս փոքր բյուջեով նպատակային գնումներ պետք է կատարեին։

Օրն ավարտվեց հոգևոր քննարկմամբ։ Թեման չարի դեմ պայքարն էր։ Ընթերցվեց «Հրաժարիմք»-ը։ Երիտասարդներին չարի դեմ աղոթքներ բաժանվեցին։

Նմանատիպ հանդիպումներն օգնում են թեմի երիտասարդներին առավել մոտից իրար ճանաչել՝ անմոռանալի հուշեր տանելով իրենց հետ։